ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը այսօր չկարողացավ այստեղ լինել, բայց նա կգա Հայաստան հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին։ Այս մասին մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Եվրոպական արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելը։

Նա վստահություն հայտնեց, որ Կալլասը կառաջ մղի ԵՄ օգնության հարցը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ջանքերին հասնելու համար, ինչպես նաև կաջակցի Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։

Կարբոնելը նշեց, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև հաստատվել են կառուցողական հարաբերություններ՝ հավելելով, որ բանակցություններ են ընթանում գործընկերության նոր օրակարգի շուրջ։

Նա ասաց, որ ԵՄ-ն ցանկանում է, որ Հայաստանը ներառվի տարածաշրջանային քննարկումներում՝ փոխկապակցվածության սկզբունքին համապատասխան, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնության շրջանակներում։ Կարբոնելը մատնանշեց Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության կարևորությունը՝ զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը ակտիվացնելու համար։

«Համագործակցության ևս մեկ կետ վերաբերվում է անվտանգությունն է։ Երկու տարի առաջ մենք մեկնարկեցինք ԵՄ առաքելությունը Հայաստանում, որը օգնում է վերահսկել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին», - նշեց նա։