Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին մայիսի 26-ին Մոսկվայում անցկացված բանակցությունների ժամանակ քննարկել են Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացը։ Հայտնել է РИА Новости-ն՝ վկայակոչելով Անկարայի դիվանագիտական աղբյուրին։
«Այո, քննարկվել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի թեման», -ըստ գործակալության՝ նշել է զրուցակիցը։
Ռուսաստանի ԱԳՆ տվյալներով՝ մայիսի 27-ին Հաքան Ֆիդանին կընդունի նաև իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը։ ТАСС գործակալությունը, վկայակոչելով աղբյուրին, ավելի վաղ գրել էր, որ այցի առաջին օրը՝ մայիսի 26-ին, թուրք նախարարը նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ։





























