Ցյուրիխում մեկնարկել է ՖԻՖԱ «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության արարողությունը: Նախքան երեկոյի կուլմինացիան հրապարակվեց FIFA/FIFPro World XI Award. «Տարվա 11 լավագույն ֆուտբոլիստները» մրցանակի դափնեկիրները:
FIFA/FIFPro վարկածով, 2011թ. խորհրդանշական հավաքականում են.
Իկեր Կասիլիաս («Ռեալ»), Դանի Ալվեշ («Բարսելոնա»), Պիկե («Բարսելոնա»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Նեմանյա Վիդիչ («Մանչեսթեր Յունայթեդ»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Խավի Ալոնսոն («Ռեալ»), Չավի («Բարսելոնա»), Մեսի («Բարսելոնա»), Քրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»):



























