Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում ռուսական դրոշին առնչվող միջադեպն անկրթություն է որակել, հայտնել է Sputnik Грузия-ն։
«Երբ դու դուրս ես գալիս մի քանի հազար մարդու առջև, անկախ նրանից, թե ինչ դրոշ ես բռնում, և նման բան ես անում, դա չի համապատասխանում վրացական մշակույթին։ Դա պարզապես անկրթություն է», -վրացի լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կոբախիձեն։
Վրացի երգիչ Էրեկլե Գեցաձեն պղծել է Ռուսաստանի դրոշը Թբիլիսիում անցկացված Tbilisi Open Air փառատոնում իր ելույթի ժամանակ. նա եռագույնը նետել է աղբամանի մեջ և միզում է նմանակեղծել։ Միջադեպի տեսանյութը բուռն դժգոհություն է առաջացրել սոցիալական ցանցերում։



























