Իրանը պատրաստ է թույլ տալ ԱԷՄԳ-ի կազմում գտնվող ԱՄՆ տեսուչներին մուտք գործել իր միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի դեպքում, չորեքշաբթի ուղիղ եթերում հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Մենք դեռևս չենք ընդունել տեսուչներ այն երկրներից (մասնավորապես՝ ԱՄՆ-ից), որոնց հետ մենք հակամարտության մեջ ենք... Սակայն, եթե համաձայնության հասնենք (ԱՄՆ-ի հետ) և հաշվի առնենք Իրանի բոլոր պահանջներն ու ցանկությունները, ապա մենք պատրաստ ենք վերանայել ԱԷՄԳ-ից տեսուչներ ընդունելու հարցը», - լրագրողներին ասել է Էսլամին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ին թույլատրվելու է իր տեսուչներին ուղարկել իրանական միջուկային օբյեկտներ։
Էսլամին նաև նշել է, որ իրանական կողմը դեռևս պաշտոնական առաջարկներ չի ստացել Մերձավոր Արևելքի երկրների և ԱՄՆ-ի հետ միջուկային կոնսորցիում ստեղծելու վերաբերյալ։





























