Վաշինգտոն նահանգի Տակոմա քաղաքի արվարձաններից մեկում չորեքշաբթի երեկոյան կրակոցներից վիրավորվել է յոթ մարդ, որոնցից երեքը ծանր վիճակում են, հայտնում է Associated Press-ը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները Լեյքվուդի Հարրի Թոդ այգում տեղական ժամանակով մոտավորապես ժամը 8-ին «շատ տաքգնապալի տեսարան»են հայտնաբերել,  հայտնել է Լեյքվուդի ոստիկանության սերժանտ Չարլզ Պորշեն։

Նա պատմել է, որ բժիշկները հինգ մարդու տեղափոխել են հիվանդանոցներ, իսկ երկուսն ինքնուրույն են այնտեղ հասել։

Ըստ Seattle Times-ի՝ Պորշեն հայտնել է, որ երեք մարդ գտնվում է ծանր վիճակում։ Նա հավելել է, որ քննիչները չգիտեն՝ քանի մարդ է կրակել կամ արդյոք կրակոցը թիրախային է եղել։ Չորեքշաբթի օրվա դրությամբ ձերբակալություններ չեն եղել։

Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ կրակոցների ժամանակ Ամերիկյան լճի մոտակայքի պուրակում ավելի քան 100 մարդ է եղել։