Վերջին տարիներին աշխատավայրերում արհեստական ​​բանականությամբ (AI) աշխատող չաթ-բոտերի օգտագործումը կտրուկ աճել է։ Մարդիկ ակտիվորեն կիրառում են այս տեխնոլոգիան, իսկ ձեռնարկությունների ղեկավարները փնտրում են ցանկացած հնարավորություն արհեստական ​​բանականությունը իրենց բիզնեսի բոլոր ոլորտներում ներդնելու համար։ Բայց արդյո՞ք արհեստական ​​բանականության ներդրումը հանգեցնում է արդյունավետության բարձրացման։

Ըստ Չիկագոյի և Կոպենհագենի համալսարանների տնտեսագետների վերջերս անցկացրած հետազոտության՝ արհեստական ​​բանականությանն առնչվող գործերն այնքան էլ լավ չեն ընթանում, հաղորդում է Naked Science-ը։

7000 ընկերությունների 25 հազար աշխատակիցների տվյալները վերլուծելուց հետո փորձագետները եզրակացրել են, որ արհեստական ​​բանականության օգտատերերը միջինում խնայել են իրենց ժամանակի ընդամենը երեք տոկոսը։

Պարզ ասած, արհեստական ​​բանականությունը ոչ մի կերպ չի փոխարինում մարդկանց աշխատանքում, ինչպես հաճախ պնդում են, և այն միաժամանակ առանձնապես չի նպաստում արտադրողականության բարձրացմանը։

Բացի դրանից, հետազոտությանը մասնակցած մարդկանց 80 տոկոսը նշել է, որ խնայած ժամանակն օգտագործել է նոր աշխատանք կատարելու համար, մինչդեռ տասից փոքր-ինչ պակաս տոկոսը հայտնել է, որ խնայած ժամանակի ընթացքում պարզապես հանգիստ է վայելել։