ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։

Նշենք, որ նախօրեին նա Լոռու մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում էր գրել։

Հիշեցնենք, որ Արամ Ղազարյանը 2016-ից երկուսուկես տարի եղել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա նույն պաշտոնը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզում, իսկ հետո՝ մինչև անցած տարի, Շիրակի մարզում է ղեկավարել Ոստիկանության մարզային վարչությունը։

2023 թվականի հունիսից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն է։