«Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր Լիոնել Մեսիի առաջին պայմանագիրը «Բարսելոնայի» հետ 2000 թվականին կնքվել է անձեռոցիկի վրա: Արգենտինացի ֆուտբոլիստի շահերը 2000 թվականին ներկայացրած գործակալ Խոսեպ Մարիա Մինգելյան փաստաթուղթը փոխանցել է «Բարսելոնայի» ակումբային թանգարան, հաղորդում է  RAC1.org-ը:

Թանգարանի տնօրեն Խորդի Պենան հաստատել է, որ Մեսիի առաջին պայմանագիրը գտնվում է բանկային սեյֆում եւ շուտով կդրվի ցուցադրության:

Մեսին, որը հունիսի 24-ին կդառնա 25 տարեկան, «Բարսելոնայի» ֆուտբոլային ակադեմիա է տեղափոխվել 2000 թվականին Արգենտինայի «Նյուելս Օլդ Բոյս» ակումբի դպրոցից, իսկ հիմնական թիմում առաջին անգամ հանդես է եկել 2003թ. նոյեմբերին: