«Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր, ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ երրորդ անգամ անընդմեջ «Ոսկե գնդակի» արժանացած Լիոնել Մեսին խաղադաշտում գործում է իսկական մարդասպանի նման:
««Ոսկե գնդակը» հենց Մեսիին հանձնելու որոշումը տրամաբանական է: Նա խաղադաշտում հրաշքներ է գործում: Հիմա դժվար է ասել, թե Մեսին դարձյալ կստանա այդ մրցանակը, նա դեռ 24 տարեկան է: 2005-ին, երբ Ռոնալդինյոն արժանացավ «Ոսկե գնդակի» ես հայտարարեցի, թե նա կրկին կնվաճի այդ մրցանակը, բայց այդպես տեղի չունեցավ: Սակայն Մեսին խաղադաշտում իսկական մարդասպան է: Նրան օգնում է «Բարսելոնայի» նման հզոր կոլեկտիվը: Այդպիսի գնդակներ խփելու համար անհրաժեշտ է ունենալ մարդասպանի բնազդ: Վճռական պահերին խաղադաշտում սիրալիրությունը տեղ չունի»,- Պլատինիի խոսքը մեջբերում է L’Equipe-ը:




























