Ամերիկացի հոգեբանները հունվարի երկրորդ շաբաթը համարում են ձմռան ամենադժվար շրջանը: Տոներից հետո շատերի համար է դժվար լինում հարմարավետ բազմոցը փոխարինել գրասենյակային աթոռով: Փորձագետների հետտոնական դեպրեսիան հաղթահարելու վերաբերյալ մի շարք խորհուրդներ են տալիս:
Ավանդաբար տարվա ամենատխուր օրը համարվում է այսպես կոչված «թախծոտ երկուշաբթին» (Blue Monday), որն այս տարի հունվարի 23-ն է: Նրանց, ովքեր չեն ցանկանում օրն անցկացնել տրտմության մեջ, փորձագետները մի շարք խորհուրդներ են տալիս:
Մասնավորապես`չզբոսնել մենակ, հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընկերների եւ հարզատների շրջապատում:
Եթե որոշել եք թողնել ծխելը, դիետա պահել, հրաշալի է: Սակայն եթե, այնուամենայնիվ, վառում եք վերջին գլանակը կամ շոկոլադ եք համտեսում` մի կշտամբեք ինքներդ ձեզ: Ձեր նպատակները բաժանեք մի քանի քայլերի, իսկ փոքրիկ նպատակներին հասնելը կօգնի հաղթահարել ընկճախտը եւ ինքնավստահություն կհաղորդի:
Խորհուրդ է տրվում ուտել յուղոտ ձուկ, որը նպաստում է ուղեղի աշխատանքը լավացնող սերոտոնինի արտադրությանը, ինչպես նաեւ հնդկահավ, սպանախ եւ ծնեբեկ:
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը շատ լավ օգնում է ցրել ծանր մտքերը: Եթե ցուրտ եղանակին սահադաշտ դուրս գալու միտքն ավելի շատ ստիպում է ընկղմվել տաք ծածկոցի մեջ, ավելի լավ է պարզապես դուրս գալ 10–15 րոպեանոց զբոսանքի:
Այն դեպքում, երբ վերոնշյալ միջոցներից եւ ոչ մեկը չի օգնում հաղթահարել ընկճախտը, մի քաշվեք դիմել բժշկի, գրում է «Վեստին»:




























