Sports Illustrated պարբերականի տվյալներով, 2011թ. ամենաբարձր վարձատրված մարզիկը գոլֆի աստղ Թայգեր Վուդսն է: Ամերիկացին մրցումներում, գովազդներից եւ հովանավորներից ստացել է 62,29 միլիոն դոլար:
Առաջին տասնյակում են նաեւ թենիսի, պրոֆեսիոնալ բռնցքամարտի, Ֆորմուլա-1-ի, բասկետբոլի, ֆուտբոլի, ամերիկյան ֆուտբոլի եւ բեյսբոլի աստղեր:
Ռուսաստանի մարզիկներից լավագույն արդյունքն ունի թենիսիստուհի Մարիա Շարապովան` 23,9 միլիոն դոլար:
1. Թայգեր Վուդս (ԱՄՆ, գոլֆ) – 62,29 միլիոն դոլար
2. Ֆիլ Միքելսոն (ԱՄՆ, գոլֆ) – 61,19
3. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա, թենիս) – 52,78
4. Մենի Պակյաո (Ֆիլիպիններ, պրոֆեսիոնալ բռնցքամարտ) – 52,50
5. Ֆերնանդո Ալոնսո (Իսպանիա, «Ֆորմուլա-1») – 45
6. Լեբրոն Ջեյմս (ԱՄՆ, բասկետբոլ) – 44,5
7. Լիոնել Մեսի (Արգենտինա, ֆուտբոլ) – 43,8
8. Քրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, ֆուտբոլ) – 38,8
9. Փեյթոն Մանինգ (ԱՄՆ, ամերիկյան ֆուտբոլ) – 38,07
10. Ալեքս Ռոդրիգես (ԱՄՆ, բեյսբոլ) – 36




























