Բրիտանացի հետազոտողները գերզգայուն մաշկ են մշակել, որը կարելի է ձեռնոցի պես դնել ռոբոտի ձեռքին, գրում է Interesting Engineering-ը։
Էժան և դիմացկուն մաշկը կարող է ռոբոտներին հնարավորություն ընձեռել մարդկան պես ընկալելու իրենց շրջակա միջավայրի մասին տեղեկությունը։ Ճկուն, հաղորդիչ պատյանը հեշտ է արտադրել, այն կարելի է հալել ու զանազան բարդ ձևեր հաղորդել։
Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) գիտնականների մշակած նորագույն տեխնոլոգիան ճանաչում և մշակում է ֆիզիկական տվյալների լայն շրջանակ՝ ռոբոտներին հնարավորություն տալով ավելի իմաստալից կերպով փոխազդել ֆիզիկական աշխարհի հետ։
Սակայն գիտնականները պարզել են, որ ռոբոտի մաշկն այնքան զգայուն չէ, որքան մարդու մաշկը։ Ընդսմին, այն կարող է ճանաչել նյութի ավելի քան 860 հազար փոքրիկ հաղորդիչ ուղիներից եկող ազդանշանները, ինչը հնարավորություն է տալիս ճանաչել մեկ նյութի մեջ տարբեր տեսակի հպումներ և ճնշումներ, մասնավորապես՝ մատի հպումը, տաք կամ սառը մակերեսը, կտրվածքներից կամ դանակահարությունից առաջացած վնասը կամ միաժամանակ մի քանի կետերի դիպչելը։
Ի տարբերություն այլ ռոբոտացված սենսորների համար լուծումների, որոնք սովորաբար աշխատում են փոքր տարածքներում տեղադրված սենսորների՝ ընկալող-հաղորդռղ սարքերի միջոցով և պահանջում են տարբեր սենսորներ՝ տարբեր տեսակի սենսորներ հայտնաբերելու համար, Քեմբրիջի և Կալիֆոռնիայի համալսարանների հետազոտողների մշակած ամբողջ էլեկտրոնային մաշկը մեր սեփական զգայական համակարգին՝ մարդու մաշկը հիշեցնող սենսոր է։
Գիտնականները ցույց են տվել, որ ֆիզիկական թեստերի և մեքենայական ուսուցման տեխնիկաների համադրություն են կիրառել՝ ռոբոտի մաշկին օգնելու համար «սովորել», թե այս ուղիներից որն է ամենակարևորը, որպեսզի այն կարողանա առավել արդյունավետորեն ընկալել տարբեր տեսակի հպումները։





























