Հունվարի 18-ին եւ 25-ին աշխարհն ականատես կլինի «Ռեալ» - «Բարսելոնա» հերթական դիմակայություններին: Անցած տարվա յոթ սուպերկլասիկոների շարքը կշարունակվի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում:

1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղում «Օսասունան» տանը եւս պարտվեց «Բարսելոնային»` 1:2: Առաջին խաղում կատալոնացիները հաղթել էին 4:0 հաշվով:

«Ռեալը» հաղթահարել էր «Մալագայի» արգելքը:   

Իսպանիայի գավաթ

1/8-րդ եզրափակիչ

Պատասխան հանդիպում

«Օսասունա» - «Բարսելոնա»` 1:2

Լեկիչ, 41 - Սանչես, 49, Ռոբերտո, 72

«Բարսելոնա». Խոսե Պինտո, Կորրեա, Ֆոնտաս, Մոնտոյա, Պիկե, Ռոբերտո, Ալկանտարա, Մասկերանո, Սանչես, Կուենկա, Լեդեսմա

Առաջին հանդիպում` 0:4