Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանի վրայով ոչ մի բալիստիկ հրթիռ չի թռչում։
«Ընդհակառակը, Հայաստանի վրայով թռչում են օդանավեր այն քանակությամբ, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չեն թռել»,- ԱԺ-ում 2024 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց ես չեմ ուզում սա ներկայացնել որպես հաջողության պատմություն այս տրամաբանությամբ, բայց ուզում եմ ճշգրտել, որ մեր վրայով բալիստիկ հրթիռներ չեն թռչում։ Ես ուզում եմ ուրիշ բան ասել ձեզ, որպես ՀՀ վարչապետի պաշտոնը արդեն յոթ տարի զբաղեցնող մարդ. Հայաստանի Հանրապետությունը երբեք միջազգային իրադրություններին և իրավիճակներին, տարածաշրջանային հնարավոր պրոբլեմներին այնքան պատրաստված չի եղել, ինչքան պատրաստված է այսօր։ Եվ դրա ամենակարևոր արտահայտությունը այն արտաքին հարաբերություններն են բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության արդյունքում, որը մենք ունենք։
Այո, խաղաղության գործընթացի դինամիկան է Ադրբեջանի հետ, այո, Թուրքիայի հետ ակտիվ երկխոսության գործընթացն է, այո, տարբեր ուղղություններով մեր հարաբերությունների և մեր վիճակի կարգավորումը և մեր միջազգային հեղինակության աներկբա և աննախադեպ բարձրացումը։
Մենք շատ պարզ ենք նայում դրան որովհետև արդեն դրանք իրողություններ են։ 2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է համաշխարհային մակարդակի երկու կարևորագույն իրադարձություններ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը և կենսաբազմաձանության COP17 համաժողովը: Սսրանք պատահական չեն, սրանք հաջողության պատմության ֆիզիկական արտահայտություններն են»,– ընդգծեց Փաշինյանտ։











