Թուրքիայի խորհրդարանի նախագահի հրավերով Անկարայում գտնվող Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, թե Իրանը պատրաստ է բանակցություններ սկսել միջուկային ծրագրի շուրջ:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Իրանի խորհրդարանի նախագահը շեշտել է, որ իրենք ցանկանում են 5+1 երկրների հետ սկսել բանակցությունները, սակայն որ դրանք լուրջ լինեն: «Մեր թուրք գործընկերները առաջարկում են, որ բանակցությունները տեղի ունենան Թուրքիայում: Քանի որ Թուրքիան եղբայրական երկիր է, Իրանն այդ առաջարկին դրական է վերաբերվում:
Անդրադառնալով Թուրքիայում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի ռադարների խնդրին, Լարիջանին նշել է, թե իրենք պատճառներ ունեն կարծելու, որ այն մահմեդականների դեմ է եւ պետք է այն հաշվի առնել:



























