Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան Հայաստանում գիտահետազոտական աշխատանքների խթանումը դիտարկելով որպես առաջնահերթություն 2023 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ սահմանել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակը, իսկ սկզբանե մրցանակ է սահմանվել հետևյալ երեք բնագավառներում`

Ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնիկական գիտություններ,

Քիմիա կյանքի և երկրի մասին գիտություններ,

Հասարակական և հումանիտար գիտություններ:

Ընդհանուր առմամբ մրցանակի համար ներկայացվել է 25 հայտ։  Ապրիլի 10-ին հաստատվել են Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի 2023 թվականի մրցանակի հաղթողները։

Քիմիա կյանքի և երկրի մասին գիտությունների կիառական մշակումների բնագավառում մրցանակի են արժանացել կենսաբանական գիտությունների թեկնածուներ Գայանե Ավետիսովան և Լուսինե Մելքոնյանը։

ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի առաջատար գիտաշխատող Գայանե Ավետիսովան նշեց, որ արդեն ենկար տարիներ աշխատում է այստեղ. «Ներկայացնում եմ տարբեր ուղղություններ՝ սկսած ամինաթթուների շտամ արտադրիչների ստացման, գենետիկասելեկցիոն եղանակով, վերջացրած նրանց միջոցով տարբեր կենսասիթեզներ իրակացնելով։

Բացի ամինաթթուներից մենք նաև լրացրել ենք  մեր ուղղությունը՝ կենսատեխնոլոգիան գյուղատնտեսության մեջ։ Այստեղ մենք կարողացել ենք մշակել նոր տեխնոլոգիա՝ կենսաբանական պարարտանյութ։ Դա ոչ միայն գիտական նվաճում է, այլեւ մենք կարողացել ենք նաև առեւտրայնացնել այդ ուղղությունը։ Մոտ 15 տարի մենք դա սխպառում ենք ՀՀ–ում։ Հետաքրքրություն է առաջացել եւ Ռուսաստանում, և Չինաստանում»,–ասաց նա։

Իր հերթին «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ավագ գիտաշխատող Լուսինե Մեքոնյանը նշեց. «Այս պահին զբաղվում ենք կենսաբանորեն ակտիվ նյութերի  շտամ արտադրիչների  ստացմամբ, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտում կիրառվող կենսապարարտանյութերի, կենսխթանիչների և մենսապեստիցիդների ստացմամբ»։

Գայանե Ավետիսովան խոստովանեց, որ ԳԱԱ մրցանակը շատ մեծ իմպուլս տվեց՝ ն որից շարունակելու աշխատանքները. «Կարեւոր է, որ դու ինչ–որ բան փորձել ես անել, ներդնել քո հանրապետությունում։ Ու կարեւոր է, որ Ակադեմիան գնահատել է դա։ Ոչ մի մրցանակ հնարավոր չէ նվաճել միայնակ։ Բնական է, որ եղել է խումբ։ Ինձ հետ աշխատել է Լուսինե Մելքոնյանը, մենք երկուսով ենք կարողացել դա ստեղծել»։

Լուսինե Մելքումյանն էլ հավելեց. «Հիմքերը դրվել են Գայանե Ավետիսովայի կողմից, այնուհետեւ միասին շարունակել ենք սկսածը 2003 թվականից։ Մենք ներկայացրել էինք մեր 10 տարվա ձեռքբերումները»։