Մեծ Բրիտանիան մտադիր չէ էքստրադիցիայի ենթարկել Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոբին Թուրքիա, որտեղ նրան մեղադրում են որբերի մասին վավերագրական ֆիլմ նկարելիս` անձնական կյանք ներխուժելու մեջ:
Հղում անելով Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ի աղբյուրին` Reuters-ը հայտնում է, որ Մեծ Բրիտանիան ստացել է հարցում իրավական աջակցության վերաբերյալ Սարա Ֆերգյուսի գործով, սակայն չի կարող համաձայնել էքստրադիցիային, քանի որ դքսուհուն վերագրված գործողությունները Մեծ Բրիտանիայում հանացագործություն չեն համարվում:
Հիշեցնենք, որ Թուրքական դատարանը հեռակա կարգով մեղադրանք է ներկայացրել արքայազն Էնդրյուի նախկին կին, Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնին: Նրան սպառնում է 22,5 տարվա ազատազրկում: Ֆերգյուսոնը թղթակցել է Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հեռուստաալիքներին: 2008-ին Թուրքիա կատարած ուղեւորության ժամանակ Յորքի դքսուհին բրիտանական հեռուստահաղորդման համար նկարահանումներ է կատարել Անկարայի արվարձանում գնտվող մանկատանը: Ֆերգյուսոնի արած կադրերում հինգ երեխաներ կապված են մահճակալներին:



























