Գտնվում եմ Բաշիջարյան փողոցում, այստեղ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի անդամ ազատամարտիկ Իգոր Սարգսյանի բնակարանն է, որտեղ վաղը առավոտվանից ԱԱԾ ծառայողները նաև դիմակավորված խուզարկություն են իրականացնում, թույլ չեն տալիս որևէ մեկը ներս մտնի։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25–ին, ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Արդեն տևական ժամանակ խուզարկություն է իրականացվում։ Նաև տեղեկություններ կան, որ տարբեր այլ բնակավայրերում մեր դաշնակցական ընկերների, նաև «Սրբազան պայքարի» բազմաթիվ կողմնակիցների բնակարաններում խուզարկություններ են իրականացնում։
Այսօր Քննչական կոմիտեն հերթական հեքիաթ լավաշն է հրապարակել, որը իշխանությունների բռնաճնշումների վախերի արտահայտությունն է»։











