Ես ինքս Շիրակի թեմի առաջնորդարանի աշխատող եմ Գյումրիից եմ եկել, Սրբազանիս կողքը կանգնած եմ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 27–ին, Մայր Աթոռի մոտ NEWS.am–ի հետ զրույցում նշեց գյումրեցի կինը։
«Մի քանի մեքենաներով եկել ենք, որ թիկունք կանգնենք մեր վեմին, մեր վեհին և մեր սրբազանին։ Ի՞նչ պիտի զգա հայ մարդը՝ ցավ, վիշտ, դարդ, չգիտեմ ինչպես արտահայտվեմ, արդեն մեր վերջն է, իմ սուբյեկտիվ կարծիքով, որովհետև բոլոր ազգային կառույցներին կպավ Փաշաևը՝ Փաշազադեի հրամանով։
Եթե մեր սրբությանը կպավ, մենք ազգ չենք, կլինենք ամբոխ։ Ազգը պահում է իր արյունը, իր սրբությունները, իր հայրենիքը։ Իմ հողը սրբազան է, ես իմ հողը չեմ թողնի թուրք կմտնի։ Ես ցավ եմ ապրում, որ Նիկոլ Փաշա, Փաշօղլին հայ է, ինքը հայ չէ։ Ես գյումրեցիներին ասել եմ՝ սատանա՞ եք ուզում տեսնել, Նիկոլին տեսեք, իր կնկան տեսեք, ինքը Համիդն է, Թալեաթն է։
Ի՞նչ էր արել մեր սրբազանը։ Մեր թեմակալ առաջնորդը ամենալավն է, արդեն 25 տարի մեր առաջնորդն է, ինքը մեծատառով մարդ է։
Մեր Սրբազանը, Վեհափառը կամ մնացած հոգևորական դասը նույն քաղաքացիներն են, նույն հայն են, վեղարները հանեցին, նույն ես եմ, դու ես։ Իր երկիրը կործանվում է, չխոսե՞ր Սրբազանս, իմ Սրբազանս հայրենասեր է, նա չէր կարող լռել, ինքը պիտի խոսեր, որովհետև ինքը սիրում է իր հայրենիքը, իր հողը։ Ես Աստված կաղաչեմ փրկություն լինի հայոց ազգիս այս ենիչերիներից։
Ես չեմ ուզում նամազ անեմ, ուզում եմ աղոթք անեմ, եկեղեցի մտնեմ»,–ասաց նա։
«Երբ մեր Վեհափառը գնաց Բեռն, ասաց՝ Արցախը դեռ կորած չէ, Արցախի հարցը դեռ վերջացրած չէ, դեռ Արցախը մերն է, Փաշազադեն նույն օրը հայտարարությունը տարածեց, երկրորդ օրը Փաշօղլին ոտքի ելավ: Ուրեմն իրենց խամաճիկն է, կամակատարն է»,– հուզված ասաց կինը։











