Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աջակիցները որոշել են երթով շարժվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք եւ Ավան նստավայր, որտեղ քննվելու է Սրբազանի խափանման միջոցի հարցը։

Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը: Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի: