Պարզվում է, ճարպի համն զգալու մարդկանց ունակությունը որոշվում է մեկ գենի տարբերակներով, որը կոդավորում է CD36 սպիտակուցը` գտնվելով լեզվի համային բշտիկներում, գրում է Medportal.ru-ն: Ճարպի համի նկատմամբ առավել դյուրազգաց մարդկանց մոտ ավելի շատ CD36 սպիտակուց է սինթեզվում, հաղորդում է համալսարանի մամուլի ծառայությունը:
Հետազոտությանը մասնակցել է 21 մարդ: Նրանցից ոմանց մոտ CD36-ի բարձր, մյուսների մոտ` ցածր, իսկ երրորդ խմբի մոտ` միջին մակարդակ է եղել:
Գիտափորձի մասնակիցներին առաջարկել են որոշել երեք տարբեր բաժակների պարունակության համը: Գիտնականները պարզել են, որ CD36-ի ամենաբարձր մակարդակ ունեցողները ութ անգամ ավելի դյուրազգաց են եղել ճարպի նկատմամբ, քան նրանք, ովքեր նշված սպիտակուցի կիսով չափ քիչ բազային մակարդակ են ունեցել:




























