Թուրքիայում անտառային հրդեհների շարքի պատճառով ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել, հայտնել է Աղետների կառավարման գործակալությունը (AFAD): «Ընդհանուր առմամբ, 41 բնակավայրերից ավելի քան 50 հազար քաղաքացի ժամանակավորապես տեղափոխվել է անվտանգ գոտիներ», -ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ բնակավայրերի մեծ մասը վնասվել է Իզմիր քաղաքի արևմտյան հանգստավայրի մոտակայքում բռնկված հրդեհներից։