Համաշխարհային շախմատի երկրորդ համար Լեւոն Արոնյանը (2805) հաղթանակով մեկնարեց Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարում: Առաջին տուրում Արոնյանը սեւերով 42 քայլում պարտության մատնեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին (մինչեւ 2009թ. ներկայացնում էր Ուկրաինան), որը 2009թ. Վեյկ ան Զեեի մրցաշարի հաղթողն է:
Արդեն ավարտված մյուս պարտիաներում գրանցվել է միայն ոչ ոքի: Գատա Կամսկին ու Լյուկ վան Վելին, Հիկարու Նակամուրան ու Վասիլի Իվանչուկը, Դավիթ Նավարան ու Վեսելին Տոպալովը եւ Թեյմուր Ռաջաբովն ու Ֆաբիանո Կարուանան խաղաղ դաշն կնքեցին:
Շարունակվում են Մագնուս Կարլսեն - Վուգար Գաշիմով, Բորիս Գելֆանդ - Անիշ Գիրի պարտիաները:
Երկրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ամերիկացի Հիկարու Նակամուրան:



























