Վեյկ ան Զեեի շախմատային սուպերմրցաշարի առաջին տուրում հաղթանակ տարան միայն Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը եւ Անիշ Գիրին:
Համաշխարհային շախմատի երկրորդ համար Լեւոն Արոնյանը (2805) սեւերով 42 քայլում պարտության մատնեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին (մինչեւ 2009թ. ներկայացնում էր Ուկրաինան), որը 2009թ. Վեյկ Ան Զեեի մրցաշարի հաղթողն է:
Համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը սպիտակներով հաղթեց ադրբեջանցի Վուգար Գաշիմովին, իսկ հոլանդացի Գիրին սեւերով ուժեղ էր աշխարհի չեմպիոնի հավակնորդ Բորիս Գելֆանդից:
Երկրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ամերիկացի Հիկարու Նակամուրան:
Առաջին տուր
Սերգեյ Կարյակին - Լեւոն Արոնյան` 0:1
Մագնուս Կարլսեն - Վուգար Գաշիմով` 1:0
Բորիս Գելֆանդ - Անիշ Գիրի` 0:1
Գատա Կամսկի - Լյուկ վան Վելի` 0,5:0,5
Հիկարու Նակամուրա - Վասիլի Իվանչուկ` 0,5:0,5
Դավիդ Նավարա - Վեսելին Տոփալով` 0,5:0,5
Թեյմուր Ռաջաբով - Ֆաբիանո Կարուանա` 0,5:0,5
Երկրորդ տուրի զույգերը
Տոպալով - Վան Վելի
Գաշիմով - Կամսկի
Իվանչուկ - Կարլսեն
Արոնյան - Նակամուրա
Կարուանա - Կարյակին
Գիրի - Ռաջաբով
Նավարա - Գելֆանդ
C մրցաշարում հանդես եկող Էլինա Դանիելյանն առաջին տուրում պարտվեց ռուսաստանցի Մաքսիմ Տուրովին: Երկրորդ տուրում Դանիելյանի մրցակիցը կլինի հոլանդուհի Լիսա Շութը:











