Քաղաքացուն ԱԺ-ի մոտ այսօր՝ հուլիսի 1–ին, 7000 դրամ տուգանեցին առանց սաղավարտի ինքնագլորով երթևեկելու համար։
Երիտասարդը ուզում էր հասկանալ, թե երբվանից է գործում այդ կարգավորումը, արդյոք այդ մասին տեղեկացրել են քաղաքացիներին, թե ոչ։
Պարեկը ընթերցեց օրենքի համապատասխան դրույթը՝ նշելով. «Կատարել եք վարչական իրավախախտում՝ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24.2 հոդվածի 11-րդ մասի 7–րդ կետով. «Վարչական ուժը 7000 դրամ է։ Վճարելով 15–օրյա ժամկետում, 30% նախատեսվածից քիչ եք վճարելու։ Բողոքարկելու համարդիմում եք պարեկային ծառայության պետին, այնուհետեւ՝ Վարչական դատարան»։
Պարեկային ծառայության աշխատակիցը նշեց, որ առանց սաղավարտի ինքնագլորով երթեւեկելու իրավունք չունի, հետեւաբար, այն կարող է տանել միայն հրելով։











