ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը մշտական կապի մեջ են։ Այս մասին հուլիսի 2-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանն, ի տարբերություն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, հրապարակավ չի հանդիպում կաթողիկոսի հետ՝ իր աջակցությունը հայտնելու համար։ 

«Սերժ Սարգսյանի շփումը կաթողիկոսի հետ որևէ անսովոր բան չի պարունակում, որպեսզի մենք դրան առանձին անդրադառնանք։ Դա կրում էպարբերական բնույթ», - նշել է Մամիջանյանը։ 

Մեկնաբանելով վերջերս լրատվամիջոցներում տարածված մի հրապարակում, ըստ որի՝ հենց Սարգսյանն է, իբր, խորհուրդ տվել կաթողիկոսին կանխել արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, պատգամավորը շեշտել է՝ «Դրանք լրատվամիջոցներ չեն, այլ ստախոսների և Փաշինյանին ծառայողների հավաքույթ։ Ես նման աղբը չեմ մեկնաբանում»։