Ես եւ պարոն Ասլանյանը մեզանից մի ինչ-որ խոշոր քաղաքական միավոր չենք ներկայացնում, շատ համեստ տեղ ենք զբաղեցնում քաղաքական ներկապնակի մեջ, հետևաբար մենք առանձին–առանձին այս կամ այն ՔՊ–ական պատգամավորի հետ խոսելու, համոզելու  անհրաժեշտություն չունենք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ–ից հեռացված Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում խոսել է ՔՊ–ական կամ անկախ պատգամավորների հետ, որ միանան այդ գործընթացին։

«Տեսեք, «Հայաստան» դաշինքը մեր հետ ոչ մի բան ոչ խոսեց, մենք հայտարարեցինք, և «Հայաստան» դաշինքը միացավ, որովհետև պետք է միանան նրանք, որոնք գտնվում են, որ այստեղ խնդիր կա և այս խնդրի լուծման ճանապարհը սա է։

Գնամ ես Գեղամ Նազարյանին ի՞նչ ասեմ, ասեմ՝ քեզ պաշտոն կտա՞մ։ Պետք է յուրաքանչյուրը ընկալի, որ հարցի լուծման այս ճանապարհը ճիշտ է։ գործընթացը գնում է, կարող է վաղը չէ մյուս օրը գա մի պահ, որ մի այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ դիմենք Գարեգին Վեհափառին, ասելով՝ խնդրում ենք թույլ տուր, թող էդ մարդը գա և ինքը, կարող է պատահի՝ հարգի էդ տեսակետը»,–ասաց նա։