Ես հասկանում եմ, թե ինչ է պատահել, բոլոր կողմերը միավորվել են ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ նրան մեկուսացնելու և «գլխին սարքելու» համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Փորձագետը դա բացատրել է նրանով, որ Աջապահյանը քննադատում է բոլորին, ունի կամքի ուժ և լուրջ քաղաքական գիտելիքներ։ Վերլուծաբանը հավելել է, որ Աջապահյանի թույլ կոմն այն է, որ նա քաղաքական հավակնություններ չունի։

«Հիշո՞ւմ եք՝ ինչպես մի քանի ամիս առաջ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմնակիցների մի խումբ հարձակվեց այդ մարդու վրա, ավելի վատ, քան այսօր անում են գործող իշխանությունների կողմնակիցները։ Եվ այսօր նրանք (Սերժ Սարգսյանի կողմնակիցները - խմբ.) իբր մոռացել են դրա մասին»,- նշել է Կիվիրյանը։ Նա շեշտել է, որ Աջապահյանը բոլոր գործող քաղաքական ուժերին պետության համար չարիք է համարում։

«Ահա թե ինչու բոլորը միավորվեցին նրա դեմ։ Նրա դեմ հարուցված գործը բացառապես քաղաքական է։ Նա, ինչպես գործարար Սամվել Կարապետյանը, պատանդ է։ «Միքայել Աջապահյանը բոլոր տեսանկյուններից վտանգի տակ է»,- եզրափակել է Կիվիրյանը։

Հիշեցնենք, որ Աջապահյանի դեմ քրեական գործ է հարուցվել ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի (իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու հրապարակային կոչեր): Նա կալանավորված է երկու ամսով։