Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկություն է հայտնել, որ տեղի ունեցած դժբախտ իրադարձությունները անդառնալի վնաս չհասցնեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին։ Այս մասին նա լրագրողներին ասել է օկուպացված Լեռնային Ղարաբաղից վերադառնալուց հետո, որտեղ մասնակցել է Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, հաղորդում է Anadolu-ն։

«Թուրքիան խորը դիվանագիտական ​​և ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հետ։ Մենք ուշադիր հետևում ենք լարվածությանը և կոչ ենք անում զսպվածության։

Մեր ամենամեծ ցանկությունն այն է, որ տեղի ունեցած դժբախտ իրադարձությունները անդառնալի վնաս չպատճառեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին», - ասել է Էրդողանը։