Հայաստանը հանդես է գալու Իրանի շուրջ ստեղծված  իրավիճակի խաղաղ կարգավորման  օգտին: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 16-ի մամլո ասուլիսի ժամանակ:

«Հայաստանը միշտ խոսել եւ խոսում է Իրանի շուրջ ծավալվող իրադրության եւ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ հարցերին խաղաղ ճանապարհով լուծում տալու մասին` հիմնված  երկխոսությունների ու բանակցությունների վրա», - նշել է Նալբանդյանը:

Ըստ նախարարի` Երեւանն այս դիրքորոշումն է հայտնել ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ: Այսօր հայկական կողմը միայն կարող է հաստատել իր դիրքորոշումը: