ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները այս պահին հավաքվել են Երևան քաղաքի քննչական վարչության շենքի մոտ, այստեղ է նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով լրագրողների հետ զրույցում ներկայացնում է իրենց տանը տեղի ունեցածը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի և «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։
Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։
ԱԱԾ-ն առգրավել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին՝ ձերբակալել։











