Բռնի տեղահանված արցախցիները ծանր վիճակում են գտնվում եւ այսօրվա հանրահավաքը կոչված է Հայաստանի իշխանություններին ևս մեկ անգամ տեղեկացնել այդ իրավիճակի մասին: Այս մասին  Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը։

Նրա խոսքով՝ այսօրվա հանրահավաքի նպատակն է արցախահայության ձայնը հասցնել Հայաստանի իշխանություններին։

«Անելիքներ շատ կան, խնդիրները բազմաթիվ են»,- ասացԲաղունցը։

 

Անդրադառնալով Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանավորմանը՝ «ահաբեկչություն նախապատրասելու» համար, Բաղունցը հարցրեց․ «Կարո՞ղ է որևէ մեկն ասել մի կոնկրետ մեղադրանք, փաստ, որ այդ մարդն ահաբեկչական գործունեություն է ծավալել։ Ես չգիտեմ: Մենք հակասահմանադրական, հակաօրինական ոչ մի քայլ չենք ձեռնարկում, օրենքի շրջանակներում մեր իրավունքներն ենք պաշտպանում։ Ոչ մի ահաբեկչություն արցախցիների կողմից չի ձեռնարկվում, չի պլանավորվում»,- ասաց Արցախի խորհրդարանի փոխնախագահը։