Ազատության հրապարակում արցախցիների իրավունքների պաշտպանության հանրահավաքը ավարտվեց, նրանք անժամկետ նստացույց են հայտարարել:
Նշենք, որ ի սկզբանե Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարել էր հանրահավաքի, երթի եւ անհանազանդության ակցիաների մասին, սակայն ոստիկանությունը միայն հանրահավաքն էր թույլատրել, զգուշացրել էին, որ երթի դեպքում ուժ կկիրառվի:











