Ելիսեյան պալատում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից կադրեր է հրապարակել սոցցանցերի իր էջում։

«Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը շնորհավորեցի նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով, քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,–գրել է Փաշինյանը