Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի մեկնաբանում, թե ինչպես են մտնելու Վեհարան։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսում խոսել է այդ մասին, որին ավելացնելու բան չունի։

«Վարչապետը շատ ուղիղ պատասխան է տվել՝ Վեհարանն այնպես է ազատելու, ինչպես ազատեց Հայաստանը Սերժ Սարգսյանի իշխանությունից»,- նշեց նա։

Խուդաթյանն ասաց, թե եթե անհրաժեշտություն լինի՝ ճանապարհային քարտեզ կհրապարակեն, ինչպես դա արել էին հեղափոխությունից առաջ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ի ասուլիսում նշել էր, որ պատրասվում է ազատել վեհարանը, և այդ գործընթացի առաջին շարքերում պետք է լինեն Հայ առաքելական եկեղեցու հետևորդները։

«Ասում են՝ ինչպե՞ս եք ազատելու վեհարանը, էնպես, ինչպես Հայաստանը՝ Սերժ Սարգսյանից»,- նշել էր վարչապետը: