Հունվարի 17-ին Դոնեցկի «Շախտյորը» մեկնել է Դուբայ՝ անցկացնելու առաջին հավաքը նոր տարում։

Էմիրություններ են մեկնել դարպասապահներ Անդրեյ Պյատովը, Արտյոմ Տետենկոն, Յուրի Վիրտը, Ալեքսանդր Ռիբակը, Բոգդան Շուստը, պաշտպաններ Ալեքսանդր Չիժովը, Ալեքսանդր Կուչերը, Վյաչեսլավ Շեւչուկը, Յարոսլավ Ռակիցկին, Սերգեյ Կրիվցովը, Ռազվան Ռացը, կիսապաշտպաններ Վիլիանը, Ալեքսեյ Գայը, Դարիո Սրնան, Թոմաշ Հյուբշմանը, Ֆերնանդինյոն, Ալեքս Տեյշերան, Դուգլաս Կոստան, Վասիլի Կոբինը, Տարաս Ստեպանենկոն, Հենրիխ Մխիթարյանը, Ալան Պատրիկը, հարձակվողներ Լուիս Ադրիանոն, Ջուլիուս Ագահովան, Էդուարդոն, Դենտինյոն, Եվգենի Սելեզնյովը։

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին մեկնարկելիք Dubai Cup-ի մրցաշարի վիճակահանության արդյունքում` Դոնեցկի «Շախտյորի» մրցակիցները խմբային փուլում կլինեն Թունիսի «Էտուալ դու Սահելն» ու Ուզբեկստանի օլիմպիական հավաքականը:

Եզրափակիչում կխաղան խմբերի հաղթողները: Վճռական հանդիպումը կկայանա հունվարի 23-ին: 

A խումբ 

«Զենիթ»  (Ռուսաստան)
«Քսամաքս» (Շվեյցարիա) 
«Բունյոդկոր»  (Ուզբեկստան) 
Իրաքի օլիմպիական հավաքական 

B խումբ
«Շախտյոր» (Ուկրաինա) 
«Ռոստով»  (Ռուսաստան) 
«Էտուալ դու Սահել»  (Թունիս) 
Ուզբեկստանի օլիմպիական հավաքական