Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Լոս Անջելեսի օդանավակայան այն բանից հետո, երբ թռիչքի ժամանակ շարժիչներից մեկը բռնկվել է, հայտնում է BBC News-ը։

Boeing 767-400 ինքնաթիռն օդ է բարձրացել Լոս Անջելեսի վրայով, երբ ձախ շարժիչից սկսել է կրակ դուրս գալ։

Դեպի Ատլանտա ուղևորվող ինքնաթիռը շրջան է կատարել և բարեհաջող վայրէջք կատարել թռիչքուղու վրա։

«Delta-ի 446 չվերթը վերադարձել է Լոս Անջելես թռիչքից անմիջապես հետո, երբ հայտնի է դարձել ինքնաթիռի ձախ շարժիչի անսարքության մասին», - BBC News-ին հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը։