Ես կառավարման մասնագետ եմ, ՀԷՑ–ում էներգետիկայի գծով փոխտնօրեն կա, ով իր լիազորությունները, որքանով որ ինձ է հայտնի, պատշաճ կատարում է մինչ այս պահը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 21–ին, ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը, ով այսօր առաջին անգամ այցելել է ՀԷՑ իր նոր լիազորություններն ստանձնելու։

«Պիտի հասկանանք նաև ոլորտի մասնագետների ինչ համալրումներ ենք իրականացնում։ ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի թեկնածուին առաջադրվող պահանջները հենց էներգետիկայի մասին օրենքում հստակ ամրագրված են, նաև իր 28 էջանոց որոշման մեջ, դրանց հղում է կատարել նաև հանձնաժողովի նախագահը, որ չափանիշներով է ընտրել թեկնածուին, և այդ չափանիշներին ես լիարժեքորեն համապատասխան եմ և գրավոր տվել եմ իմ համաձայնությունը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 18–ին Հանրային ծառահյությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։Որոշման մեջ երկար թվարկված են ՀԷՑ–ի կողմից օրենսդրության խախտումները, որն էլ հիմք է ծառայել վարույթ հարուցել եւ ժամանակավոր կառավարիչ նշանակելու համար։Բացի այդ, նշվում է, որ Ռոմանոս Պետրոսյանը կստանա ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի աշխատավարձի չափով վարձատրություն։Հիշեցնենք, որ հուլիսի 17–ին,  Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:

Նույնը նաւ հայտնի դարձավ, որ կառավարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ:

ՀԷՑ-ի սեփանակատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո իշխող թիմը մի քանի օրում մշակեց ու հրատապ ընդունեց համապատասխան օրենսդրական փոփոխությունները:

ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու իր թիմը ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ծայրից ծայր ապօրինի են համարում։ Նրանք հայտնել են, որ պայքարելու են, հնարավոր է՝ միջազգային արբիտրաժային հայց ներկայացնեն Հայաստանի կառավարության դեմ: