Թեհրանը պատրաստ է վեցակողմ բանակցություններին, այսօր կայացած ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: նա հաղորդել է, որ առաջիկայում մոսկվա է ժամանելու Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը:

«ԵՄ-ի եւ Իրանի ներկայացուցիչների միջեւ եւս շփումներ կան հերթական հանդիպման օրը համաձայնեցնելու նպատակով»,- ասել է Լավրովը:

Նախարարը նշել է, թե Իրանի դեմ պատժամիջոցները միտված են տնտեսությանը հարվածելուն, նաեւ բնակչության մեջ դժգոհություն սադրելուն, եւ ընդհանուր ոչինչ չունեն ատոմային զենքի տարածումը կանխելու ծրագրերի հետ: