Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացողներ Ալեքսանդր Թադեւոսյանն ու Արա Հակոբյանը գտնվում են Լիբանանում եւ առաջիկ օրերին հնարավոր է` պայմանագիր կնքեն: «Միկայի» նախկին կիսապաշտպան Ալքեսանդր Թադեւոսյանը բուժզննում է անցել Լիբանանի չեմպիոն «Ալ Ահեդ» ակումբում եւ մոտ է պայմանագիր կնքելուն: Մնում է համաձայնել պայմանագրի կետերը:
Լիբանանում կարող է խաղալ նաեւ Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Արա Հակոբյանը: Նա նույնպես այժմ գտնվում է Բեյրութում:



























