Բուրգասի «Չեռնոմորեց» տեղափոխված կիսապաշտպան Սամվել Մելքոնյանն արդեն երկու մարզում է անցկացրել թիմի հետ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մելքոնյանը հայտնեց, որ խաղալու է 7 համարի մարզաշապիկով: «Ինձ առաջարկեցին համար ընտրել, եւ ես ընտրեցի 7-ը: Հուսով եմ այն երջանիկ կլինի ինձ եւ թիմի համար»,- նշեց Մելքոնյանը:
Բուրգասի «Չեռնոմորեցն» այժմ հավաք է անցկացնում` նախապատրաստվելով Բուլղարիայի առաջնության երկրորդ կեսին:



























