Սյունիքի մարզ այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ճակատեն և Ներքին Հանդ համայնքներ։

Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել գյուղերի վիճակով, ծանոթացել առկա խնդիրներին և պատասխանել բարձրացված հարցերին։

Նախագահը հետաքրքրվել է նաև վերջին շրջանում սահմանամերձ համայնքներում կառավարության կողմից իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի կատարման ընթացքի մասին։

Վահագն Խաչատուրյանն այցելել է նաեւ զորամաս, ծանոթացել զինծառայողների կեցության և զորամասի ընդհանուր պայմաններին։

Այցի շրջանակում Հանրապետության նախագահը պարգևատրել է ծառայության ընթացքում բարձր պատրաստականություն ցուցաբերած մի շարք զինծառայողների։

Վահագն Խաչատուրյանը նաեւ այցելել է հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրիի անցակետ, տեղում ծանոթացել է մաքսակետի գործունեությանը, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։