«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ: 

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։

Խափանումները տեղի են ունեցել՝ 

2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50

2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25 

Խափանումների պատճառը տեխնիկական բնույթի էր և կապված էր համակարգի վերազինման հետ։ 

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ կիբեռանվտանգության կամ տվյալների արտահոսքի դեպքեր չեն արձանագրվել։ 

Մասնագետների օպերատիվ գործողությունների շնորհիվ հիմնական ծառայությունները հիմնականում շարունակել են աշխատել, իսկ խափանումներն ամբողջությամբ վերացվել են նույն օրը։ 

Ներկայում իրականացվում է խորքային տեխնիկական ուսումնասիրություն՝ նմանատիպ խնդիրների կանխարգելման նպատակով։ 

Այս տարում ավարտին է հասցվում նաև տվյալների երկրորդ կենտրոնի գործարկումը՝ համակարգի անխափանությունն ու վերականգնման արագությունը բարձրացնելու համար։