Կամչատկայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով ցնցումներ են զգացվել: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայի բնակիչները զգացել են 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
«Մագնիտուդը՝ 5.5: Ինտենսիվությունը Պետրոպավլովսկ-Կամչատկայում (նախնական գնահատականով՝ 4», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գիտնականների կարծիքով՝ երկրաշարժը տեղի է ունեցել մարզկենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26.2 կմ խորության վրա։





























