Eastman Kodak տեսախցիկների արտադրողը հայց է ներկայացրել վարկատուներից պաշտպանվելու համար ԱՄՆ կոդեքսի 11-րդ գլխի համաձայն` սնանկության վերաբերյալ: Ընկերությունը նաեւ հայտարարել է 18 ամսով Citigroup-ից 950 միլիոն վարկ ստանալու վերաբերյալ, որը պետք է օգնի Kodak-ին պաշտպանել բիզնեսը:
Մենեջմենթը եւ բաժնետերերը տեսախցիկների արտադրողին համարում են, որ ժամանակավոր սնանկությունը հանդիսանում է Kodak-ի պահպանման եւ դրա հետագա զարգացման գործող միջոց:
Ընկերությունը մտադիր է ավելի քան 1,1 հազար հատ պատենտ վճարել, որպեսզի փակի Citigroup վարկը եւ մնացած պարտքերը: Հունվարի 20-ին ընկերության տնօրենների խորհուրդը կքննարկի ժամանակավոր կառավորման թեկնածությունը, որը պետք է Kodak-ը դուրս բերի սնանկությունից, գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով արեւմտյան աղբյուրները:



























