Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը՝ փորձագիտական մակարդակով անհրաժեշտ աշխատանքներից հետո, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ուզում եմ հիշեցնել ձեզ, որ նախագահն ինքը մշտապես չի բացառում նման հանդիպման հնարավորությունը։ Այն բանից հետո, երբ փորձագիտական մակարդակով կկատարվի անհրաժեշտ աշխատանքի մի մասը և կհաղթահարվի պատշաճ հեռավորությունը»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք հիմա Պուտինի և Զելենսկու հանդիպումը և արվա՞ծ է արդյոք նման հանդիպման նախապատրաստական աշխատանքը։



























