Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը չի ընդունել Վարդաշենի վթարային շենքներից մեկի բնակիչներին, որոնք այսօր բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով բարելավել շենքի պայմանները կամ  նոր բնակարաններ հատկացնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։

«Սպասելու ենք Սուրեն Գրիգորյանին, քաղաքապետարանի մոտից տեղ չենք գնալու»,–ասաց բնակիչներից մեկը՝ նշելով, որ քաղաքապետարանի աշխատակիցներն իրենց հորդորել են սպասել էլեկտրոնային դիմումի պատասխանին։

«27 տարի սպասել ենք, հերիք ա»,–հավելեց բնակիչը։

Վթարային շենքի բնակիչները նշեցին, որ պատրաստ են կտրուկ քայլերի դիմել։