«Երեկվանից քաղաքապետարանի վերահսկողության աշխատակիցները՝ էդ հսկիչ բոբոները, մտել են տրանսպորտային տարբեր միջոցներ, քաղաքացիներին, այսպես ասած, ահաբեկելով, ստիպում են վճարել, այլապես կտուգանեն: Ոչ մի հսկիչ բոբոներ չեն կարողանալու իրագործել խայտառակ նախագիծը»։ Այս մասին սոցցանցերի իր էջում տարածած տեսանյութում ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Գևորգ Ստեփանյանը։
Նա նշել է, որ «ՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը որդեգրել են մի ուղի, որով պետք է մուռ հանեն քաղաքացիներից»:
«Հսկիչ բոբոները չեն կարողանալու իրագործել այս նախագիծը, որովհետև 12 մետրանոց ավտոբուսում չեն կարողանալու ապարատը ձեռքներին ստուգել բոլորի բանկային քարտերն ու փաթեթները։ Նախ, իրավունք չունեն ձեր բանկային քարտերը ստուգելու։ Այս գործելաոճն ընտրել են ձեզ վախացնելու համար»,–ասել է Գևորգ Ստեփանյանը։











