Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դուստրը` Եվգենյա Տիմոշենկոն համաշխարհային բացատրական այցի շրջանակներում, միջազգային աջակցություն ստանալու նպատակով եղել է Իսրայելում:

«Մաարիվ» թերթում, այսօր` հունվարի 19-ին, հայտնվել է հարցազրույց Եվգենյայի հետ, որտեղ նա պատմել է մոր ծանր վիճակի մասին, ով ներկա պահին գտնվում է ազատազրկման վայրում:

Նա զգուշացրել է, որ նախկին վարչապետի կյանքին վտանգ է սպառնում: Եվգենյայի խոսքով, մորը պահում են սարսափելի պայմաններում, առանց հաշվի առնելու, որ 51-ամյա կինը ծանր հիվանդ է:

Եվգենյան մորն անվանել է «Ուկրաինայի Ժաննա Դ’Արկ» եւ ընդգծել է, որ Յուլյա Տիմոշենկոն ազատազրկման մեջ է հայտնվել անարդար եւ քաղաքականացված դատական գործընթացի արդյունքում, գրում է MIGnews.com.ua-ն: